Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահը գտնում է, որ հավաքականն արժանի է զբաղեցրել 2-րդ տեղը

Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահը գտնում է, որ հավաքականն արժանի է զբաղեցրել 2-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը գտնում է, որ Հայաստանի հավաքականը Երևանում կայացած միջազգային մրցաշարում հանդես էր գալիս շատ ուժեղ կազմով և արժանի է զբաղեցրել 2-րդ տեղը:

«Դեռևս նախքան առաջնությունը մենք գիտեինք, որ ռուսական թիմը շատ ավելի ուժեղ է լինելու, քան մյուս թիմերը, և ուրախ եմ, որ մեր մարզիկները կարողացան դիմակայել նրանց: Հավաքականում կային Ռուսաստանի, Գերմանիայի առաջնություններում, Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող հանդբոլիստներ, և դա արդեն շատ բարձր մակարդակ է»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Գրիգորյանը:

Ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր հայ հանդբոլիստներին լավ ելույթի համար. «Մենք կատարեցինք մեր առջև դրված բոլոր մարզական խնդիրները: Բայց կա նաև բացասական կողմ. դահլիճում կարող էին ավելի շատ երկրպագուներ լինել»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---