Մինչև տարվա վերջ պարզ կդառնա, կմասնակցի՞ Հայաստանը «Եվրատեսիլ 2012»-ին թե ոչ

Մինչև տարվա վերջ պարզ կդառնա, կմասնակցի՞ Հայաստանը «Եվրատեսիլ 2012»-ին թե ոչ

PanARMENIAN.Net - Մինչև 2011 թ-ի ավարտը պարզ կլինի, Հայաստանն արդյո՞ք կմասնակցի «Եվրատեսիլ 2012»-ին թե ոչ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ նշեց Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա ասաց, որ մրցույթի երևանյան գրասենյակը համապատասխան հաղորդագրություն կուղարկի ԶԼՄ-ներին արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանը սպասում է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անվտանգության երաշխիքներին: Մինչ այդ, Բաքուն արդեն հայտարարել է, որ կապահովի բոլոր մասնակիցների անվտանգությունը, որը բավական չէ Հայաստանի պատվիրակության համար:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011 թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը հայտնվելու է մրցույթի լավագույն հնգյակում:

Հայաստանը բողոք չի ներկայացրել Եվրոպական հեռարձակման միությանը` EBU-ին «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը:

Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ` ԴերՀովա - Հարութ Տեր-Հովակիմյան):

3  15.11.11 - Մանկական Եվրատեսիլին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---