15 նոյեմբերի 2011 - 17:58 AMT
Առաջին խաղակեսից հետո Հայաստան – Ուելս հանդիպման հաշիվը դեռ չի բացվել

Նոյեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել է Ուելսի հավաքականին:

Հանդիպման առաջին իսկ րոպեներից ավելի ակտիվ էին Ուելսի ֆուտբոլիստները: Նրանք մի քանի րոպե անընդմեջ գրոհում էին Արսեն Պետրոսյանի դարպասը:

Հայ ֆուտբոլիստներն իսկապես վտանգավոր պահ ստեղծեցին 20-րդ րոպեին, երբ Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո Արտակ Ալեքսանյանը հարմար իրադրության մեջ հայտնվեց, բայց չկարողացավ գոլ իրացնել:

Հայաստանի հավաքականը մի քանի անգամ տուգանային հարվածներ վաստակեց հարմար դիրքերում, բայց չկարողացավ գրավել դարպասը:

Մարզիկներին արագ գործել խանգարում էր նաև ձյունը, որն առաջին խաղակեսի ընթացքում այդպես էլ չդադարեց: