Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը կօժանդակի ցանկացած խողովակաշարի նախագիծ Հարավային գազային միջանցքի շրջանակում

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը կօժանդակի ցանկացած խողովակաշարի նախագիծ Հարավային գազային միջանցքի շրջանակում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը կօժանդակի ցանկացած խողովակաշարի նախագիծ Հարավային գազային միջանցքի շրջանակում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրասիայում էներգետիկ հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը: Նրա խոսքով` ավելի գերադասելի է սկսել փոքր խողովակաշարից, որը կարող է ընդլայնվել, երբ հասանելի լինեն գազի նոր ծավալներ:

«Շատ կարևոր է, որպեսզի «Շահ-Դենիզ» կոնսորցիումն ընտրի ավելի փոքր խողովակաշար, որը հետագայում կարող է ընդլայնվել»,- ասել է Մորնինգսթարը: Նրա խոսքով` խողովակաշարի ընտրությունը պետք է կոմերցիոն տեսակետից ձեռնտու լինի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---