Քեթրին Էշթոն. Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը

Քեթրին Էշթոն. Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նրա խոսքով` Եվրամիությունը, իր հատուկ ներկայացուցչին նշանակելով Լեռնային Ղարաբաղում, արդեն ցուցադրել է կարգավորմանն ակտիվորեն մասնակցելու իր ցանկությունը:

«ԵՄ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ԵԱՀԿ ՄԽ համեմատ տարբերվում է: Բայց որոշակի փուլերում կարող են նոր մոտեցումներ առաջանալ, և մենք պատրաստ ենք աջակցել»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---