Հայաստանի հավաքականը EURO-2013 ընտրական մրցաշարում զրոյական ոչ ոքի խաղաց Ուելսի հետ

Հայաստանի հավաքականը EURO-2013 ընտրական մրցաշարում զրոյական ոչ ոքի խաղաց Ուելսի հետ

PanARMENIAN.Net - EURO-2013 ընտրական մրցաշարի շրջանակում Ուելսի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը Գևորգ Բադալյանի փոխարեն դաշտ ուղարկեց Հովհաննես Հովհաննիսյանին: Հայաստանի հավաքականի գրոհները շատ ավելի հաջող էին, քան առաջին խաղակեսում, և հայ ֆուտբոլիստները մեծ ուժերով էին գրոհում: Իսկ երբ արդեն Ուելսն էր լրջորեն սպառնում հայկական ընտրանու դարպասին, երեք անգամ անհավանական ցատկերով գոլերը խափանեց դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Սակայն, չնայած երկու թիմերի ջանքերին, հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ ոքիով:

Թիմերը 2011թ. վերջին հանդիպումներն անցկացրեցին: 2012թ. հունիսի 12-ին հայ ֆուտբոլիստները կխաղան 3-րդ խմբի ամենաթույլ մասնակից Անդորրայի հետ:

7 ամսվա ընթացքում խումբը 10 միավորով գլխավորելու է Չեխիան, երկրորդում 9 միավորով Չեռնոգորիան է, իսկ Հայաստանը 8 միավորով 3-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---