Վթարվել է Կաթնաղբյուր-Երևան ջրատարը

Վթարվել է Կաթնաղբյուր-Երևան  ջրատարը

PanARMENIAN.Net - Վթարի է ենթարկվել Կաթնաղբյուր-Երևան թիվ 4 մայրուղային ջրատարը , որը տեղի է ունեցել Բալահովիտից ոչ հեռու: Ըստ նախնական տվյալների, մի կազմակերպություն հարակից տարածքում գտնվող շինանյութի հանքի համար ջրագիծ կառուցելու նպատակով խրամուղի է փորել դեպի Կաթնաղբյուր-Երևան թիվ 3 ջրատարը, սակայն դեռևս չպարզված պատճառներով վնասել է հարևանությամբ գտնվող թիվ 4 ջրատարը, որով վայրկյանում 400 լիտր ջուր էր մատակարարվում նշված տարածքներին:

Վթարի հետևանքով նոյեմբերի 15-ին դադարեցվել է Նոր Նորքի 1, 2, 4, 5, 8 զանգվածների` ամբողջությամբ, մասամբ 9-րդ զանգվածի, Ջրվեժի Ա, Բ, Մայակ, Բանավան և Բագրևանդ թաղամասերի, Ջրվեժ գյուղի, ինչպես նաև Ավանի Չարենց, Դուրյան, Խուդյակով թաղամասերի մի շարք հատվածների ջրամատակարարումը:

Ներկայումս տվյալ ջրատարի շահագործումը դադարեցվել է: «Երևան Ջուր» ՓԲԸ-ն շինարարություն իրականացնող կազմակերպության օգնությամբ ձեռնարկում է միջոցներ ջրատարը վերանորոգելու և արդեն նոյեմբերի 16-ի երեկոյան նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը վերականգնելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---