Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը չի ցանկանում ԱՊԼ արտահերթ գագաթաժողով անցկացնել

Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը չի ցանկանում ԱՊԼ արտահերթ գագաթաժողով անցկացնել

PanARMENIAN.Net -

Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ) իմաստ չի տեսնում նոյեմբերի 16-ին Մարոկկոյում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթաժողով հրավիրելու մեջ: Ինչպես հաղորդում է Ռոսբալտը, հղում կատարելով AFP-ին, գագաթաժողովը տեղի կունենա Սիրիայի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՊԼ-ն դադարեցրեց Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը, այդ երկրի իշխանությունները պահանջեցին անհապաղ «ԱՊԼ արտակարգ արաբական գագաթաժողով հրավիրել երկրում ճգնաժամի կարգավորման ուղիների մշակման համար»:

Նշվում է, որ ԱՊԼ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Մարոկկոյի մայրաքաղաքում Ռաբատում:

Հավելենք, որ Սիրիայում արդեն գրեթե 8 ամիս շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնք սկսվեցին մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, այնուհետև տարածվեցին այլ մարզերում:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների զգալի մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---