16 նոյեմբերի 2011 - 10:00 AMT
Նիգերի իշխանությունները հայտնում են, որ չեն կարող հանձնել Քադաֆիի որդուն

Նիգերի իշխանությունները հայտարարել են, որ Մուամար Քադաֆիի որդի Սաադին երկրում կմնա այնքան ժամանակ, մինչև ՄԱԿ-ը չեղյալ հայտարարի նրա` երկրից մեկնելու արգելքը, չնայած, որ Լիբիայի նոր իշխանությունները նրա էքստրադիցիայի մասին հայց են ներկայացրել:

«Մենք պարտավոր ենք հարգել երկրից Սաադիի մեկնելու վրա դրված այդ արգելքը: Սաադի Քադաֆին այստեղ է, բայց նրան արգելված է մեկնել երկրից: Մինչև արգելքը չվերանայվի, նա Նիգերում կմնա»,- ասել է երկրի արտգործնախարարը, հաղորդում է gazeta.ru-ն:

Սաադի Քադաֆին փախուստի դիմեց Նիգեր այն բանից հետո, երբ օգոստոսին Քադաֆիի իշխանության հակառակորդները գրավեցին Տրիպոլին:

Նոյեմբերի սկզբին Ինտերպոլը «կարմիր ծանուցում» թողարկեց, որի համաձայն Ինտերպոլի անդամ երկրները պետք է ձերբակալեն Սաադիին, այնուհետև նրան Լիբիային հանձնեն: