Սյունիքի մարզպետի դեմ քրեական գործ է հարցուվել Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու համար

Սյունիքի մարզպետի դեմ քրեական գործ է հարցուվել Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու կասկածանքով: Գործը հարուցվել է տուժողի այն հայտարարության հիման վրա, որ Խաչատրյանը ծեծի է ենթարկել նրան նոյեմբերի 14-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սպասասրահում:

Ինչպես PanARMENIAN.Net –ին է հայտարարել ՀՀ գլխավոր դատախաղի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով (անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը, որոնք 117 հոդվածով նախատեսված հետևանքների չեն հանգեցրել: Որպես պատիժ նախատեսվում է տուգանք, ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, կամ 1 տարվա ուղղիչ աշխատանքներ, կամ ձերբակալություն 2 ամսից ոչ ավելի ժամկետով-խմբ):

Տռուզյանը նշել է, որ գործ չի հարուցվել ՀՀ ՔՕ այլ հոդվածներով, որոնք առավել ծանր պատիժ են ենթադրում, քանի որ Համբարձումյանը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից՝ հայտարարելով, որ մարզպետի հարվածներից մարմնական վնասվածքներ չի ստացել, ուղղակի ցավ է զգացել:

Հարկ է նշել, որ Սյունիքի մարզպետի մամլո ծառայությունը հերքում է Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---