16 նոյեմբերի 2011 - 13:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ստեղծվել է անգլալեզու կայք՝ Հայաստանում սովորել ցանկացող օտարազգիների համար

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ներկայացրեց նախարարության նոր նախագիծը` studyinarmenia.org պորտալը:

Ըստ նախարարի, Հայաստանը ԱՊՀ երկրներում կրթության ոլորտում առաջատար դիրքերում է և այդ իսկ պատճառով շատ կարևոր է գրավիչ դարձնել կրթությունը Հայաստանում օտարազգի դիմորդների համար:

«Մենք երևբևէ չենք ունեցել մի համապարփակ անգլալեզու կայք, որի միջոցով օտարազգի դիմորդները կկարողանային ծանոթանալ Հայաստանում կրթական բուհերին, սովորելու պայմաններին: Չկար տեղեկատվական ռեսուրս: Մենք, համարելով այս խնդիրը գերակա կրթության ոլորտում, տպագրել են «Higher education in Armenia» (Բարձրագույն կրթություն Հայաստանում) ձեռնարկը և հետո նաև ձեռնարկի թվային CD տարբերակը։ Այս երկուսը շատ արագ սպառվել են մեր դեսպանությունների կողմից և Սփյուռքի նախարարության»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Studyinarmenia.org կայքը գործում է նաև amhe.am դոմենով։ Կայքում անգլերեն լեզվով ներկայացված են Հայաստանի բուհերը՝ յուրաքանչյուր բուհ իր առանձին էջով, Հայաստան-Բոլոնիա գործընթացը, կրթաթոշակների մասին տեղեկություններ, բլոգ, լուսանկարներ, օգտակար լինքեր, որոնման հնարավորություն և մի շարք այլ տեղեկություններ։ Կայքում ամենակարևոր հնարավորությունը օնլայն դիմում-հայտ լրացնելու և ուղարկելու հնարավորությունն է։

Ըստ Արմեն Աշոտյանի բուհերից էլ է կախված նրանց մրցունակ լինելը։ Նախարարի կարծիքով, նորասըեղծ պորտալը ոչ միայն օտարազգիների համար է, այլև հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար։

Լրագրողների հետ հանդիպման վերջում ԿՆԳ նախարարը ներկայացրեց նաև նախարարության նոր լոգոտիպը։

ՖՈՏՈՇԱՐՔ