16 նոյեմբերի 2011 - 13:48 AMT
Հայ վարպետների մշակած բարձրորակ Triple excellent ադամանդները յուրօրինակ բրենդ են դարձել ամբողջ աշխարհում

Կոտայքի մարզում գտնվող «Լորի» ադամանդների մշակման գործարանում ներդրվել է ադամանդների մշակման ճապոնական բարձրորակ Triple excellent տեխնոլոգիան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է գործարանի փոխտնօրեն Գրիգոր Շահնազարյանը: Ըստ նրա, կատարման մաքրությամբ ադամանդների մշակումն այդ տեխնոլոգիայով 90 տոկոսով համապատասխանում է պահանջներին, ի տարբերություն այլ երկրնրի արտադրության, որտեղ ապահովվում է մաքրության միայն 50-տոկոսանոց մակարդակը, ինչը կոչվում է «սիրտ ու աղեղներ», որը դարձել է ընկերության յուրօրինակ ապրանքանիշը համաշխարհային շուկայում:

Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ գործարանն աշխատում է միայն 30-40 տոկոոսով, ընթացիկ տարվա 9 ամսում գործարանում արձանագրվել է արտադրանքի 57,7 տոկոս անկում, որն ամբողջութամբ արտահանվել է: Ինչպես հայտնել է Գրիգոր Շահնազարյանը, ընկերությունը որպես հումք օգտագործում է «Ալռոսա» ռուսական ընկերության արտադրանքը, որի հետ համագործակցում է 2007 թ. ի վեր, արտադրության մեջ օգտագործվում է նաև բելգիական հումք: