16 նոյեմբերի 2011 - 14:09 AMT
Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Մագնուս Կարլսենի հետ

Նոյեմբերի 16-ին Մոսկվայում տեղի կունենա շախմատի Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարի առաջին տուրը: Լևոն Արոնյանը, որն ըստ վարկանիշի 3-րդ տեղում է, սպիտակներով կխաղա Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ, որն առաջին տեղում է:

Մյուս պարտիաներում Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) կխաղա Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ, Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) կհանդիպի Պյոտր Սվիդլերի (ՌԴ) հետ, իսկ Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ) Յան Նեպոմնյաշչիի (Ռուսաստան) հետ:

Մրցաշարը կանցնի շրջանակային համակարգով 9 տուրով: Պարտիաները կսկսվեն Երևանի ժամանակով 15:00-ին: