Արմեն Եգանյանը մասնակցել է Կանադա-Հայաստան միջխորհրդարանական խմբի անդրանիկ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Կանադայի խորհրդարանում տեղի ունեցավ անդրանիկ հանդիպում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի եւ վերստին կազմավորված Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների միջեւ: Խմբում ներգրավված են 18 պատգամավորներ` Կանադայի Պահպանողական (իշխող), Ազատական եւ Նոր Ժողովրդավարական կուսակցություններից, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ արդի մարտահրավերները: Կողմերը կարեւորեցին հայ-կանադական բարեկամության ամրապնդման, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը: Դեսպանը երախտագիտություն հայտնեց պատգամավորներին Կանադայի Խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Հանդիպման վերջում դեսպանը պատասխանեց խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի եւ այլ անդամների հարցերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---