Իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, կարծում է Վահագն Խաչատրյանը

Իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, կարծում է Վահագն Խաչատրյանը

PanARMENIAN.Net - Իշխանական կառույցներում վերջին հրաժարականները ցույց են տալիս, որ հայկական իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով, իշխանության մեջ իր վերադասավորումներով Սերժ Սարգսյանը պետական ապարատը դարձնում է ավելի կոշտ և կառավարելի:

Խաչատրյանը նաև նշեց, որ դա կարող են լինել և խորհրդարանական, և նախագահական արտահերթ ընտրություններ: Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրությունների հնարավորությանը, նա հայտնեց, որ «ելնելով Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակից, դրանք կարող են կայանալ ցանկացած պահի»:

Խաչատրյանը այդ կապակցությամբ նշեց, որ ՀԱԿ շարունակում է պատրաստվել երկրում արտահերթ ընտրությունների, աշխատում է իր կողմնակիցների հետ, և ապագա ընտրությունների համար պատրաստում է դիտորդներին և պատասխանատու անձանց: «Մենք պետք է պատրաստ լինենք», ընդգծեց նա:

Հոկտեմբերի 28-ին հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Երևանի նոր քաղաքեպետ է դարձել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը և ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրաժարական են տվել: Հովիկ Աբրահամյանի խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, և ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահի խորհրդականը: Նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը սեփական ցանկությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Միքայել Մինասյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ է տեղափոխվել և նշանակվել է Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---