Աղանդների տարածումը նպաստում է անհանդուրժողականության աճին

Աղանդների տարածումը նպաստում է անհանդուրժողականության աճին

PanARMENIAN.Net - Աղանդների ու անհանդուրժողականության խնդիրների կապը բացահայտելու համար լուրջ հետազոտություններ են անհրաժեշտ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ իր կարծիքով որոշակի կապ, այնուամենայնիվ, կա։

«Սոցիալական կառույցում որքան շատ են միկրոկառույցները, որոնք ունեն բացարձակապես այլ տեսակետ ամենակարևոր արժեքների, կրոնի նկատմամբ, տվյալ կառույցը ավելի շատ է ներթափանցվում անհանդուրժողականությամբ։ Առաջանում է ներխմբային ֆավորիտիզմ՝ մենք ավելի լավն ենք, քան դիմացինը։ Իսկ որտեղ կա ֆավորիտիզ, կա կոնֆլիկտ»,- մանրամասնեց հոգեբանը։

Նա բոլորի ուշադրությունն է հրավիրում աղանդների վրա՝ նշելով, որ դա մաքուր կրոնական զգացմունքների և կրոնական ապրումների խնդիր չէ։ «Նրանք քիչ են կապված կրոնական զգացմունքների հետ։ Աղանդների ներսում յուրահատուկ հոգեբանական ենթամշակութային խմբեր են ստեղծվում։ Խմբի անդամները յուրահատուկ հոգեբանական վիճակում են հայտնվում ու կա անձի խեղման խնդիր»,- ասաց հոգեբանը՝ նշելով, որ աղանդի ներսում նրա անդամների կյանքի ու անձի ամբողջական վերահսկողություն է տիրւմ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---