16 նոյեմբերի 2011 - 15:56 AMT
Երևանի ևս 3 հուշարձաններ այսուհետ կներկայանան նորովի լուսավորմամբ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Երևան քաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակներում հովանավորել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, «Տղամարդիկ» գեղարվեստական ֆիլմի հերոսների և «Բարեկամության ձեռքեր» արձանների լուսավորման աշխատանքների իրականացումը:

«Յուրաքանչյուր երևանցի իր ուժերի ներածի չափով պետք է մասնակից լինի իր քաղաքի, թաղամասի, շրջակայքի բարեկարգման աշխատանքներին: «Անելիք Բանկ»-ՓԲԸ-ն, լինելով քաղաքային Բանկ, չէր կարող և չի կարող անմասն մնալ քաղաքի լուսավորման և բարեկարգման ծրագրերի իրականացման աշխատանքներին, որը նախաձեռնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից»,- ասռլ է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ նշված 3 արձաններն էլ այժմ արդեն նոր լուսավորմամբ, առավել գրավիչ տեսք են տվել գիշերային Երևանին և ոգևորում են երևանցիներին ու հյուրերին: