16 նոյեմբերի 2011 - 15:57 AMT
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ջութակի բարեգործական երեկո

Նոյեմբերի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու ջութակի երաժշտության երեկո: Համերգը կազմակերպել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը: Սա երրորդ բարեգործական համերգն է, որ կազմակերպվում է քոլեջի նախաձեռնությամբ: Համերգի հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջուր պարգևիր, կյանք նվիրիր» հեռուստամարաթոնին: Այս տարի ձեռնարկին միացել է նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը` անհատույց տրամադրելով իր համերգասրահը:

«Հեռուստամարաթոն 2011»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին: