16 նոյեմբերի 2011 - 16:08 AMT
Առանց վարորդի մեքենան վրաերթի է ենթարկել երեխային

Նոյեմբերի 15-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի ճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, վարորդի ու ևս երկու անձանց կողմից հրելուց հետո, ճանապարհի վայրէջքային հատվածում շարժվել է, նրանք փորձել են նստել մեքենան, սակայն ճանապարհի բանուկ մասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 6-ամյա Սպարտակ Թուխիկյանին:

Ոստիկանությունից հայտնում են, որ երեխան հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն: