16 նոյեմբերի 2011 - 16:45 AMT
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384,94 դրամ

Նոյեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 384.75 դրամ:

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384.94 դրամ` նոյեմբերի 15-ի համեմատ ավելանալով 0.04 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 521.40 դրամ` նվազելով 0.22 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը ավելացել է 0.03 կետով` կազմելով 12.56 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: