16 նոյեմբերի 2011 - 16:49 AMT
Հրդեհից տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Գոգարան գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած երեխաների վիճակն անփոփոխ է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 տարեկան Գասպարյան Գոռը ստացել է մարմնի մակերեսի (մաշկի և շնչառական ուղիների) 83%-ի` 3-4 աստիճանի այրվածք: Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այժմ նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Գասպարյան Արմանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա ստացել է մարմնի մակերեսի 51%-ի` 3-4 աստիճանի այրվածք:

Լոռու մարզի Գոգարան գյուղում այրվող տան մեջ մնացած երրորդ երեխան մահացել էր նույն օրը։