Արտաշես Ներսիսյան. Հռիփսիմե Խուրշուդյանն իրեն լավ է զգում և 10 օրից արդեն կսկսի մարզվել

Արտաշես Ներսիսյան. Հռիփսիմե Խուրշուդյանն իրեն լավ է զգում և 10 օրից արդեն կսկսի մարզվել

PanARMENIAN.Net - «Ես գոհ չեմ մեր ծանրորդուհիների ելույթներից Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում, սակայն, կարևորն այն է, որ մենք կարողացանք երկու ուղեգիր նվաճել: Առաջնությունը չստացվեց, սակայն ոչինչ, ամեն անգամ չի ստացվում մեդալներով վերադառնալ Հայաստան»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Առաջնության արդյունքում կանանց հավաքականը 2 օլիմպիական վարկանիշ վաստկեց 98 միավորով: Հռիփսիմե Խուրշուդյանը (+75կգ ք/կ) և Մելինե Դալուզյանը (69 կգ ք/կ) ձախողեցին առաջնությունը: Միավորներ վաստակեցին միայն Իզաբելա Յայլյանը (53 կգ ք/կ) և Նաիրա Հարությունյանը (+75կգ ք/կ)՝ զբաղեցնելով 25 և 24-րդ տեղերը համապատասխանաբար:

Ըստ Ներսիսյանի, Խուրշուդյանի ձեռքի վնասվածքը լուրջ չէ և նա 10 օրից արդեն կսկսի մարզվել: «Այս տարի մենք մտադիր չենք հավաքներ անցկացներ, մարզուհիներն աշխատելու են անձնական մարզիչների հետ: Իսկ 2012թ. կսկսենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին»,-ասել է մարզիչը

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---