16 նոյեմբերի 2011 - 18:41 AMT
Հայկ Մելիքյանը հատուկ ստեղծագործություն է կատարելու Մոկո Խաչատրյանի ցուցահանդեսի բացմանը

Նոյեմբերի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենալու Մոկո (Մարիամ) Խաչատրյանի «Էպիկենտրոն» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու է դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դաշնակահարը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ ներկայացնելու է իր նոր, հատուկ այդ ցուցահանդեսի համար գրված ստեղծագործությունը: Բացի դրանից, նա ներկայացնելու է ևս երկու դաշնամուրային ստեղծագործություն: Միջոցառման ժամանակ սպասվում է ևս մեկ անակնկալ: Հանդիսատեսի աչքի առաջ նկարչուհին կստեղծագործի Մելիքյանի դաշնամուրային իմպրովիզի ներքո:

Թողարկվելու է ալբոմ, որտեղ ներառվելու են ցուցահանդեսի ժամանակ Մելիքյանի կողմից կատարած ստեղծագործությունների խտասկավառակը: