Աշոտյանը շնորհավորել է ուսանողներին նրանց միջազգային օրվա առթիվ

Աշոտյանը շնորհավորել է ուսանողներին նրանց միջազգային օրվա առթիվ

PanARMENIAN.Net - ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել նոյեմբերի 17-ին նշվող ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի ուսանողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ»:

Նա գրել է, որ գիտելիքի վրա հիմնված հասարակության և տնտեսության ժամանակաշրջանում առավել կարևորվում է ուսանողության դերը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում:

«Յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքի լիարժեք իրականացումը, մասնագիտական կրթության բնագավառում իրականացվող ծավալուն բարեփոխումները և մրցունակ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում, գիտելիքների ձեռքբերման հարցում իր իսկ անձի նկատմամբ ցուցաբերել առավել պահանջկոտություն»,- գրել է նա՝ հավելելով, որ իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու դրա ձեռքբերման գործընթացում քաղաքացիական գիտակցությունն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---