Հայաստանի վարչապետն անհեթեթ է համարում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները

Հայաստանի վարչապետն անհեթեթ է համարում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է հերթական խորհրդարանական ընտրություննեի հետ արտահերթ նախագահական ընտրությունների համատեղման հնարավորությունը: «Ես գտնում եմ, որ դա անհեթեթ վարկած է»,- հայտնել է նա լրագրողներին Հայաստանի Ազգային Ժողովում:

Վարչապետը հաղորդել է նաև, որ այս տարի Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համագումար չի լինի: Ընդ որում, նա հավելել է, որ ՀՀԿ-ն ծրագրում է այլ կուսակցական միջոցառումներ անցկացնել մինչև տարեվերջ:

Տիգրան Սարգսյանը նաև հերթական անգամ հաստատել է բիզնեսի և քաղաքականության բաժանմանը հասնելու` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների մտադրությունը: Նա նշել է, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել խորհրդարան մեխանիզմների ստեղծման վերաբերյալ, որոնք կխոչընդոտեն օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների` բիզնեսով զբաղվելուն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---