ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ընդունելություն

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ընդունելություն

PanARMENIAN.Net - 2012թ. փետրվարին կմեկնարկի Հայաստանի Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հայտարարած «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012թ. դասընթացը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։

Դասընթացին մասնակցելու համար անցկացվում է ընդունելություն-մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով» սահմանված որակավորում:

Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։ Դասընթացը ավարտվելու է 2012-ի դեկտեմբերին: Ուսումն անվճար է:

Մրցույթին դիմողները պետք է լրացնեն ԱԳՆ կայքում տեղադրված օնլայն դիմում-հայտը, 1 էջի սահմաններում ներկայացնեն ինքնակենսագրություն, լուսանկար, անձնագրի, սոցիալական քարտի և բուհի դիպլոմի պատճեն, առողջական վիճակի մասին տեղեկանք։

2012-ի հունվարին դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով)։ Քննությունը հաջողությամբ հանձնած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Ուսումնական ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքներն ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ միասին մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---