Իրանի նախագահը շուտով կայցելի Հայաստան

Իրանի նախագահը շուտով կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net -

Նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, տեղեկացնում են նախագահի մամլո ծառայությունից։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Իրանի նախագահները զրուցել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես՝ մտքեր փոխանակել ենթակառուցվածքային և ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---