17 նոյեմբերի 2011 - 09:24 AMT
Արաբական երկրներն ու Թուրքիան դեմ են օտարերկրյա միջամտությանը Սիրիայի գործերին

Արաբական երկրներն ու Թուրքիան կտրականապես դեմ են ցանկացած օտարերկրյա միջամտությանը Սիրիայի գործերին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նման հայտարարություն է արվել Ռաբաթում արաբա-թուրքական համաժողովի ավարտին: Համաժողովի մասնակիցները կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Սիրիայում քաղաքացիական անձանց բռնությունից պաշտպանելու համար:

«Համաժողովը հաստատել է Սիրիայում բռնությունն առանց օտարերկրյա միջամտության կարգավորելու անհրաժեշտությունը՝ պահպանելով երկրի միասնությունն ու կայունությանը»,-ասվում է համաժողովի ամփոփոիչ հայտարարության մեջ: Ռաբաթում արաբա-թուրքական համաժողովի ավարտին սկսվել է ԱՊԼ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որտեղ կքննարկվի իրավիճակը Սիրիայում: