ԱՊԼ-ն սպառնում է Սիրիային տնտեսական պատժամիջոցներով

ԱՊԼ-ն սպառնում է Սիրիային տնտեսական պատժամիջոցներով

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) երեք օր է տվել Սիրիային՝ դադարեցնելու բռնությունները երկրի ժողովուդրի նկատմամբ, սպառնալով տնտեսական պատժամիջոցներով, հաղորդում է Agence France-Presse: Համապատասխան հայտարարությամբ նոյեմբերի 16-ին հանդես է եկել Քաթարի վարչապետ Համադ բին Ջասեմ Ալ Տանին:

Մարոկոյում ԱՊԼ նիստից հետո շեյխը հանդես եկավ մամլո ասուլիսով՝ անվանելով Սիրիայում կատարվածը «արյունալի բռնաճնշումներ» և ընդգծեց, որ երկրի ղեկավարությունը բավականին հեռու է գնացել:

Ալ Տանին խոստովանեց, որ եթե Դամասկոսը չհամաձայնվի համագործակցել Լիգայի հետ, Սիրիայի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ:

Associated Press-ը նշում է, որ ԱՊԼ պահանջում է սիրիական ղեկավարությունից ստորագրել արձանագրություն, որի համաձայն Սիրիա կգործուղվեն միջազգային դիտորդները:

ԱՊԼ պահանջում է դադարեցնել կառավարության ուժերի բռնությունը ցուցարարների նկատմամբ, դուրս բերել տանկերը և զրահատեխնիկան, ազատել քաղբանտարկյալներին, և թույլ տալ լրագրողներին և իրավապաշտպաններին աշխատել երկրի տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---