Պարանոցին «Իսրայել» դաջվածքով լատինամերիկացին ձերբակալվել է Սպիտակ տան մոտ կրակ բացելու համար

Պարանոցին «Իսրայել» դաջվածքով լատինամերիկացին ձերբակալվել է Սպիտակ տան մոտ կրակ բացելու համար

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ հրաձգությանը հանցակից լինելու մեջ կասկածյալ մի տղամարդ: Այդ մասին հաղորդում է BBC News-ը` վկայակոչելով ԱՄՆ Գաղտնի ծառայությանը: 21-ամյա լատինամերիկացի Օսկար Ռամիրո Օրտեգան բերման է ենթարկվել նոյեմբերի 16-ին Պենսիլվանիա նահանգի հյուրանոցներից մեկում:

Գնդակոծությամբ հետապնդումը տեղի է ունեցել Սպիտակ տան և Ջորջ Վաշինգտոնի հուշարձանի միջև ընկած տարածքում ուրբաթ օրը` նոյեմբերի 11-ին: Ականատեսները պատմում են մեծ արագությամբ ընթացող երկու ավտոմեքենաների մասին, որոնց միջև ընթանում էր փոխհրաձգությունը: Շուտով Սպիտակ տնից յոթ թաղամաս այն կողմ հայտնաբերվել է մեքենաներից մեկը, որում AK-47 ինքնաձիգ կար: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Հենց մեքենայում գտնված իրերն են օգնել ոստիկաններին գտնել Օսկար Օրտեգայի հետքերը:

Ինչպես պատմել են ոստիկանությունում, Օրտեգայի մարմնին մի քանի բավական խոշոր դաջվածքներ կան, այդ թվում` նրա սեփական անունը մեջքին և «Իսրայել» բառը պարանոցին: Բերման ենթարկվածը մեծացել է Այդահոյում, բայց ապրել է ԱՄՆ մայրաքաղաքում: Հոկտեմբերի 31-ից անհետ կորածների ցուցակում է: Համապատասխան դիմումը ստորագրվել է նրա ազգականների կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---