17 նոյեմբերի 2011 - 11:03 AMT
Մեկ տարում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի թողարկած քարտերի թիվն աճել է 24,4%-ով

2011թ. նոյեմբերի 15-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից թողարկված վճարային քարտերի թիվը 2010թ. միևնույն ժամակահատվածի համեմատ աճել է 24.4%-ով` կազմելով 88 357 քարտ, որից VISA` 73 278 և MasterCard` 15 079: Ակտիվ քարտերի թիվը կազմել է 26 022, որից VISA` 16 434 և MasterCard` 9 588: Միևնույն ժամանակահատվածում աշխատավարձային ծրագրերի թիվը կազմել է 132:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է հանդիսանում 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ-ից, ինչպես նաև ArCa լոկալ վճարային համակարգի անդամ` սկսած 2009թ-ից: 2009թ-ին Բանկն ավարտել է իր միակ բաժնետեր` ռուսաստանյան Գազպրոմբանկի պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիայի գործընթացը: Մինչև 2011թ. տարեվերջ Բանկը մտադիր է հասցնել իր բանկոմատների թիվը 56-ի, իսկ POS-տերմինալների թիվը` 225: