
Շատ մեծ է հավանականությունը, որ շուտով Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, որի արդյունքում այդտեղ վեր խոյանա Երևանի ամենաբարձր՝ 50 հարկանի մի երկնաքեր: Ինչպես նշում է «Հայկական ժամանակ»-ը, այդ նախագիծը արդեն քննարկվում է համապատասխան ստորաբաժանումներում: Շենքը կոչվելու է «Persia tower» (Պարսկական աշտարակ): Նարեկ Սարգսյանը այս նախագծի վերաբերյալ որևէ կարծիք չի հայտնել, չնայած ծանոթ է նախագծին: Երկնաքերում նախատեսվում է մի քանի հարկով առևտրի կենտրոն, իսկ մնացած հարկերը հյուրանոց և բնակելի հատված: