
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մեյբասը մտադիր է այցելել Բաքու, որպեսզի շոշափի Ադրբեջանի դիրքորոշումը՝ Իրանի դեմ պատերազմի դեպքում: Ինչպես հայտնում է AZE.az-ը, ԱՄՆ ՌԾՈւ նախարարը նոյեմբերի 20-21 կայցելի Ադրբեջան: Այդ մասին նախօրեին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատանը: Մեյբասը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր:
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը գլխավոր գործադիր ղեկավարն է, որը ենթարկվում է պաշտպանության նախարարին և վարում է ՌԾՈւ դեպարտամենտի աշխատանքը:
Ըստ դիվանագիտական աղբյուրի, ակնկալվում է երկկողմ համագործակցության քննարկումը ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտներում:
Ըստ փորձագետների, քննարկումների հիմնական թեման կլինի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Իրանում ռազմական գործողությունների դեպքում և Գաբալայի ՌԼԿ-ի հետագա ճակատագիրը: