Հովանավորները «չձգեցին» Մանկական Եվրատեսիլի» ֆինանսավորումը և կառավարությունը ևս 172 մլն դրամ հատկացրեց

Հովանավորները «չձգեցին» Մանկական Եվրատեսիլի» ֆինանսավորումը և կառավարությունը ևս 172 մլն դրամ հատկացրեց

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշում է կայացրել 172 մլն դրամ (մոտ 450 հազար դոլար) հատկացնել պահուստային ֆոնդից Երևանում «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմակերպման համար: Այդ առնչությամբ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ միջոցները, կուղղվեն «Մանկական Եվրատեսիլը» պատշաճ մակարդակով անցկացնելու վրա, քանի որ հովանավորների միջոցները չբավականացրեցին»:

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը տեղի կունենա դեկտեմբերի 2-3 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---