Աշոտյանը հերքել է Ծառուկյանի հիմնադրամի հետ բուհերի համագործակցությունն արգելելու մասին տեղեկությունները

Աշոտյանը հերքել է Ծառուկյանի հիմնադրամի հետ բուհերի համագործակցությունն արգելելու մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը միշտ իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ կրթության ոլորտի զարգացման և աջակցման գործում: Այդ մասին Երևանում նոյեմբերի 17-ին հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի հետ բուհերի համագործակցությունն արգելելու մասին տեղեկությունները:

«Պետական բուհերում անվանական կրթաթոշակների ներմուծումը կատարվում է միայն պետմարմնի ղեկավարության թույլտվությամբ: Մեզ Ծառուկյանի ֆոնդից այս տարի որևէ առաջարկություն չի եկել», -ասաց նա: Այդ կապակցությամբ Արմեն Աշոտյանը ավելացրեց, որ ինքը անձամբ դիմել էր հայ բարերարներին և կոչ արել միջոցներ ներդնելկրթության զարգացման մեջ: Միաժամանակ, նախարարության ղեկավարը ուշադրություն դարձրեց այդ հարցի քաղաքական ասպեկտի վրա, ընդգծելով, որ պետք է առանձնացնել այդ երկու կառույցները ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը, որոնք ունեն տարբեր իրավաբանական ձևեր:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Արմեն Աշոտյանը պարտադրել է հայկական բուհերի ռեկտորներին չհամագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի հետ: Ենթադրվում է, որ նախարարը դիտմամբ տարածել է տեղեկատվությունը բարեգործական հիմնադրամի վերաբերյալ, քանի որ չի բացառվում, որ ցանկացել է աչքի ընկնելը երկրի բարձրաստճան ղեկավարության և իշխող Հանրապետական կուսակցության առջև: Գերատեսչության ղեկավարի այդ վարքագիծը տեղավորվում է ընտրական մրցավազքի շրջանակներում, որն արդեն նկատվում է երկու կոալիցիոն կուսակցությունների միջև:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---