Եվրոպական խորհրդակցական խորհուրդը ողջունում է Հայաստանի ՍԴ որոշումը մամուլի ազատության վերաբերյալ

Եվրոպական խորհրդակցական խորհուրդը ողջունում է Հայաստանի ՍԴ որոշումը մամուլի ազատության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի եվրոպացի բարեկամներ հասարակական կազմակերպությունն ու նրան անդամակից Եվրոպական խորհրդակցական խորհուրդը ողջունում է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը զրպարտության մասին օրենքի վերանայման վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք, որ ցանկացած տարաձայնություն զրպարտության վերաբերյալ դիտարկվում է նաև քաղաքացիական դատարաններում»,-հայտարարել է Մայքլ Քամբեքը:

«Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները Հայաստանում» խորհրդաժողովի ընթացքում, որ կազմակերպել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ հասարակական կազմակերպությունը, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ասել է, որ այսօրվա դրությամբ դատարանները հաշվի չեն առնում ֆինանսական հնարավորությունները՝ մեծ տուգանքներ նշանակելով զրպարտության համար: Նոյեմբերի 15-ին ՀՀ ՍԴ-ն որոշում է կայացրել այս հարցի շուրջ, որի համաձայն դատարանը պետք է հաշվի առնի նաև ԶԼՄ-ների ֆինանսական հնարավոությունները:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---