Մոտ 43 000 ուսուցիչներ կներգրավվեն Հայաստանի կառավարության կողմից մշակված 2012 սոցիալական փաթեթի մեջ

Մոտ 43 000 ուսուցիչներ կներգրավվեն Հայաստանի կառավարության կողմից մշակված 2012 սոցիալական փաթեթի մեջ

PanARMENIAN.Net - Մոտ 43 000 ուսուցիչներ կներգրավվեն սոցիալական փաթեթի մեջ, որը մշակվել է Հայաստանի կառավարության կողմից 2012 բյուջեի նախագծի շրջանականերում: Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարության ղեկավարը ասել է, որ հենց նախօրեին խորհրդարանում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը իրեն էր ներկայացնում հաշվարկները, որոնք թույլ կտան հանրակրթաքան և հատուկ դպրոցների, արհեստակցական ուսումնարանների ուսուցիչներին օգտվել այդ սոցփաթեթից համապատասխան իրեն դրույքների: «Դա ինձ համար մեծ ձեռքբերում և ուրախություն է, քանի որ մեր մանկավարժներն ունեն դրա կարիքը, առավել ևս, երբ այդ փաթեթն ուղղված է նաև կրթությանը: Այսինքն, կառավարության նախաձեռնած սոցիալական փաթեթից կրթական համակարգի աշխատակիցները կարող են օգտվել երկու դեպքում` առաջինը, քանի որ մեր ուսուցիչները ներգրավված են այդ փաթեթում, և երկրորդը`կրթական ծառայությունների դիմաց վճարելու դեպքում»,- նշեց նախարարը:

Ին չ վերաբերվում է բոլոր այն ուսումնական հաստատություններին, որտեղ վճարովի կրթություն է նախատեսվում, դրանք հաջորդ տարի չեն մտնելու սոցիալական փաթեթի մեջ և հնարավոր է դրանց համար նա կգործի 2013 թ-ից:

Առաջին անգամ 2012 Հայաստանի պետբյուջեով նախատեսված է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար, որը նախատեսված է մոտ 100 հազար մարդու համար: Սոցիալական փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար կլինի անկախիկ գումար: Պետծառայողը կարող է օգտագործել այն 4 ուղղությամբ՝ բժշկական ապահովագրության, հիփոթեկային վարկերի տոկոսադրույքների վճարման (ինչպես բնակարան գնելու, այնպես էլ վերանորոգման համար), կրթության և Հայաստանում կամ Լեռնային Ղարաբահում հանգստի համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---