ԽՍՀՄ-ի միակ ժամանակակից արվեստի թանգարանը Երևանում էր, իսկ հիմա Երևանում այն կարծես չկա

ԽՍՀՄ-ի միակ ժամանակակից արվեստի թանգարանը Երևանում էր, իսկ հիմա Երևանում այն կարծես չկա

PanARMENIAN.Net - Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, որը ողջ ԽՍՀՄ-ում միակ ժամանաակից արվեստի թանգարանն էր, այսօր կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ: ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ այն այսօր չի ջեռուցվում և վերանորոգման լուրջ կարիք ունի: Թանգարանը պատկանում է Երևանի քաղաքապետարանին և Հարությունյանը հույս է հայտնում, որ Երևանի նոր քաղաքապետը այդ հարցին լուծում կտա:

Նոյեմբերի 18-ին այդտեղ բացվելու է Մարիամ (Մոկո) Խաչատրյանի ցուցահանդեսը, որը պետք է շարունակվեր մինչև նոյեմբերի 30-ը: Սակայն այնտեղ այնքան ցուրտ է, որ նկարչուհին մտավախորեն ցանկանում է ինչքան հնարավոր է շուտ ավարտել ցուցահանդեսը: «Կտավը կախելուց ընդամենը 20 րոպե հետո այն դեֆորմացվեց», նշեց նկարչուհին: Բացի դրանից, ըստ նկարչուհու, թանգարանում չկան տարրական հարմարություններ` թելեր` աշխատանքները կախելու համար, վարդակներ: Նա թանգարանին նվիրել է իր հոր` հայտնի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի 6 նկարները, որոնք արդեն նկատելի վնասվել են: Մշակույթի նախարարությունը եկող տարի գարնանը քաղաքապետարանում հանդես կգա առաջարկով: Թանգարանի նմուշները պատկանում են Մշակույթի նախարարությունը, իսկ կառույցը` քաղաքապետարանին: Ըստ Սոնա Հարությունյանի, առաջնահերթը թանգարանի շենքի խնդրի լուծումն է, որովհետև այն գտնվում է բազմաբնակարանային շենքում, և շատերը նույնիսկ թանգարանի տեղը չգիտեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---