ԱՄՆ պետպարտքը նոր ռեկորդներ է սահմանում

ԱՄՆ պետպարտքը նոր ռեկորդներ է սահմանում

PanARMENIAN.Net - Ամերիկյան փորձագետների տվյալներով, ԱՄՆ-ի պետպարտքը արդեն հասել է ամերիկյան կառավարության նախատեսած ցուցանիշի` 15 տրլն 194 մլրդ դոլարի 99 տոկոսի: Այժմ ԱՄՆ պետպարտքի պաշտոնական վերին շեմը կազմում է 15 տրլն 194 մլրդ դոլար: Մասնագետների կարծիքով, դա ազգային տնտեսության լուրջ թուլացման նշան է: Անհրաժեշտ է նշել, որ դեռ սեպտեմբերին պետպարտքը գնահատվում էր 14,9 տրլն դոլար:

Ինչպես նշում է «Գոլոս Ռոսիի»-ն (Ռուսաստանի ձայնը), նախագահ Բարաք Օբաման 10,6 տրլն չափով պետպարտքը «ժառանգել է» Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմից: Ինչպես կանխատեսում են փորձագետները, շուտով պետպարտքը կհասնի ամերիկյան ՀՆԱ-ի 100%, որը գնահատվում է 15,2 տրլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---