17 նոյեմբերի 2011 - 17:21 AMT
Դերենիկ Ոսկանյան. 2012թ. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կհամալրվի

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի մարզիչ Դերենիկ Ոսկանյանը նոյեմբերի 17-ին հետևել է բռնցքամարտիկների ելույթներին Երևանում կայացած մրցաշարում, որը նվիրված էր ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանի հիշատակին: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցյում նա ասել է, որ պատանիների թվում կան շատ տաղանդավոր և փորձառու բռնցքամարտիկներ:

«Դա նրանց վերջին մրցաշարը կլինի այս տարի: 1995թ. ծնված բռնցքամարտիկները հաջորդ տարի կհամալրեն երիտասարդական հավաքականը»,-ասել է Ոսկանյանը:

Ըստ մարզչի, 2012թ. հունվարին Հայաստանի հավաքականը ընդլայնված կազմով հանդես կգա Անապայում կայանալիք միջազգային մրցաշարում: «Հունիսին մենք կնախապատրաստվենք Ծաղկաձորում և օգոստոսին կմասնակցենք ևս մեկ մրցաշարի, այս անգամ Գերմանիայում: Դրանից հետո, հոկտեմբերի 15-27 տեղի կունենա աշխարհի առաջնությունը: AIBA-ն դեռ չի որոշել, որտեղ տեղի կունենա առաջնությունը»,-հավելել է Ոսկանյանը: