«Ժառանգություն» կուսակցության համար միևնույն է, թե ով կդառնա ԱԺ նախագահ

«Ժառանգություն» կուսակցության համար միևնույն է, թե ով կդառնա ԱԺ նախագահ

PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի նպատակն այն է, որ մինչ խորհրդարանական ընտրությունները ԱԺ-ն չխանգարի կառավարության գործունեությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, հավանաբար, «ներքին քննարկումներ են տեղի ունեցել այն հարցի շուրջ, որ խորհրդարանը խանգարում է կառավարության աշխատանքին»:

Անդրադառնալով այն հարցին, թե ում կցանկանար «Ժառանգությունը» տեսնել ԱԺ խոսնակի պաշտոնում, Ստեփան Սաֆարյանն ասել է, որ կուսակցության համար միևնույն է, թե ով կընտրվի, միևնույն է նա լինելու է ՀՀԿ-ից: Նա նշել է, որ վերջերս հանրապետականները մի կատեգորիա են իրենցից ներկայացնում, որը թելադրում է բոլոր հարցերը: «Երբ կուսակցական պատկանելությունն է ամեն ինչ թելադրում, նույնիսկ եթե ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվի մի մարդ, որին մենք համակրում ենք, դա միևնույն է ոչինչ չի փոխի»,-ասել է Ստեփան Սաֆարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---