17 նոյեմբերի 2011 - 18:53 AMT
Այսուհետ կարելի է unlock անել հեռախոսը Mario խաղալով

Լույս է տեսել սմարթֆոնի էկրանի ապաարգելափակման նոր ինտերակտիվ Mario Unlocker Android ծրագիրը։ Ծրագիրը հիշեցնում է շատերին հայտնի և սիրելի «Մարիո» խաղի փուլերից մեկը, սակայն այստեղ Մարիոյի հերոսը ընդամենը երեք շարժումով օգնում է օգտագործողին ապաարգելափակել (unlock) հեռախոսը: Այս մասին գրում է Android Police-ը։

Սովորական ապաարգելափակման համար անհարաժեշտ է Մարիո հերոսին հպումով առաջ քայլեցնել դեպի խողովակ հիշեցնող կանաչ մուտքը։ Եթե օգտագործողը ցանկանում է ապաարգելափակել և հայտնվել զանգերի կամ հաղորդագրությունների ցանկում, ապա այս անգամ Մարիոն պետք է վերևի մասում գտնվող երկու տուփիկներից վաստակի միավորներ։ Այս ապաարգելափակման մեթոդները կարծես իսկական խաղ լինեն։

Դե իսկ ծրագրի ինտերֆեյսի վերևի երկնքի մասում գտնվող ամպիկներում երևում է ժամանակը, իսկ ներքևի ամպիկներում՝ SMS հաղորդագրությունների կամ բաց թողնված զանգերի քանակը։

Mario Unlocker ծրագիրը գործում է երկու տարբերակով՝ ձայնով և անձայն։ Unlock ծրագիրը դեռևս տեղադրված չէ Android Market-ում, այն կարելի է ներբեռնել ներոհիշյալ հղումներից։