2014թ. Օլիմպիական խաղերին Սոչին լրացուցիչ 20 հազար հյուրանոցային տեղեր կստանա

2014թ. Օլիմպիական խաղերին Սոչին լրացուցիչ 20 հազար հյուրանոցային տեղեր կստանա

PanARMENIAN.Net - 2014թ. Օլիմպիական խաղերին Սոչին լրացուցիչ 20 հազար հյուրանոցային տեղեր կստանա, կկառուցվեն 26 նոր հյուրանոցներ: Այժմ հանգստավայրում ամբողջովին վերակառուցվում և կապիտալ վերանորոգվում է 16 առողջարան: Օլիմպիադային բոլոր առողջարաները լիովին կարդիականացվեն: Հուլիսի 1-ից հանգստավայրի բոլոր հյուրանոցները պետք է պարտադիր դասակարգում անցնեն:

Օլիմպիադային նախապատրաստության արդյունքում հանգստավայրը պատրաստվում է սպասարկել ողջ տարին, հաղորդում է nsk.kp.ru-ն:

2012թ. հանգստյան սեզոնին Սոչիի հյուրերին կդիմավորեն աուդիոգիդերը, որոնք թույլ կտան հարմար լեզվով ինքնուրույն հաճելի զբոսանք կատարել քաղաքով և քաղաքի հիանալի անկյուններով: Հատուկ ծրագրեր կմշակվեն երեխաների, սահմանափակ հնարավորություններով մարդկանց, գրականության սիրահարների համար և այլն: Աուդիոգիդը հնարավորություն է ընձեռում տեսնելու տեսարժան վայրերի լուսանկարները` գտնվելով Սոչիի ցանկացած կետում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---