18 նոյեմբերի 2011 - 09:14 AMT
ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի նախագիծը նախատեսում է Իրանի բոլոր միջուկային օբյեկտների հասանելիություն

Իրանական կարգավորման միջնորդ երկների «վեցյակը» ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն (ՄԱԳԱՏԵ) է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի բանաձևի նախագիծը: «Կառավարիչների խորհուրդը ընդգծում է, որ Իրանին և գործակալությանը անհրաժեշտ է ակտիվացնել երկխոսությունը, որն ուղղված կլինի հարցերի անհապաղ կարգավորմանը, ներառյալ հասանելիությունը Իրանի համապատասխան ինֆորմացիային, փաստաթղթերին, հարթակներին, նյութերին և աշխատակազմին», ասվում է փաստաթղթի նախագծում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթի հեղինակները կոչ են անում Իրանին կատարել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (ՄԶՉՊ) ստանձնած պարտավորությունները և այն պարտավորությունները, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից:

Կառավարիչների խորհուրդը հանդես է գալիս խնդրի դիվանագիտական կարգավորման օգտին և «կոչ է անում Իրանին լուրջ և առանձ նախնական պայմանների սկսել բանակցությունները, որոնք ուղղված կլինեն միջազգային վստահության վերականգմանը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ օգտագործման նկատմամբ»: Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԵ-ն՝ նախագծի բանաձևի համաձայն, Իրանին թողնում է «խաղաղ պայմաններում միջուկային էներգիայի օգտագործման իրավունքը ՄԶՉՊ-ի համապատասխան»:

«Վեցյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: Սպասվում է, որ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարվող մարմնի նիստի մասնակիցները ՝ կառավարիչների խորհուրդը, քվեարկելու է բանաձևի վերաբերյալ ուրբաթ օրը: Կառավաիրչների խորհրդին անդամակցում է 35 երկիր և բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է ձայների մեծամասնությունը: