Շուրջ 90 մարդ է ձերբակալվել Աթենքում ԱՄՆ դեսպանություն ներխուժելու փորձի ժամանակ

PanARMENIAN.Net - Մոտ 30 հազար մարդ նոյեմբերի 17-ին Աթենքում մասնակցել է «սև գնդապետների» խունտայի դեմ ուսանողության ապստամբության 38-րդ տարեդարձին նվիրված ցույցին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով հունական ոստիկանությանը: Սակավաթիվ ցույցերը վերածվեցին աշխարհի խոշորագույն ցույցիերից մեկին՝ ուղղված կառավարության քաղաքականության դեմ, որը կրճատում է ծախսերը ԵՄ և ԱՄՀ վարկերի դիմաց: Երթն ուղղվեց դեպի ամերիկյան դեսպանություն` ձախ կազմակերպությունները մեղադրում են ԱՄՆ-ին «սև գնդապետների» խունտային աջակցելու համար, որը 1973թ. նոյեմբերի 17-ին ճնշել է ուսանողական շարժումը Աթենքի Պոլիտեխում:

Մի քանի հարյուր անարխիստներ փորձում էին ներխուժել ԱՄՆ դեսպանատուն, բայց կանգնեցվել են ոստիկանության կողմից: Հետևցին բախումներ «Մոլոտովի կոկտեյլների» և արցունքաբեր գազի օգտագործմամբ: Հատուկ նշանակության ոստիկանությունը ձերբակալել է 89 մարդ, որից 11-ը բանտարկվել է:Վիրավորվել է 4 ոստիկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---