18 նոյեմբերի 2011 - 10:22 AMT
Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խումբը նոր ղեկավար ունի

ՀՔԾ-ում Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խումբը այսուհետ կղեկավարի ավագ քննիչ Վահե Ջանազյանը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ոստիկանապետի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության պետի պաշտոնում: Վահագն Հարությունյանի խոսքով, նա երբևէ չի ցանկացել զբաղեցնել ՔԳՎ ՀԿԳՎ պետի պաշտոնը: Ոստիկանության նշված վարչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանը նախօրեին պաշտոնազրկվել և ուղարկվել է ռեզերվ: