18 նոյեմբերի 2011 - 13:11 AMT
Միրչա Լուչեսկուն կարծում է, որ «Շախտյորը» «Մետալուրգ»-ի հետ խաղում պետք է զգուշանա Գևորգ Ղազարյանից

Նոյեմբերի 19-ին Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում կացնկացվի Դոնեցկի դերբին՝ «Շախտյորը» կընդունի «Մետալուրգին»: Դոնեցկի երկու թիմերում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ: «Շախտյորը» 39 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Մետալուրգը» 23 միավորով՝ 7 տեղը:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշեց, որ խաղալով տանը, «Դոնբաս արենայում», նրանք կթելադրեն իրենց պայմանները: Հակառակորդի հարձակվողներ՝ Գևորգ Ղազարյանը և Զե Սոարեշը լավ տեխնիկայով ֆլանգի արագաշարժ խաղացողներ են: Բայց, իմ կարծիքով, շատը կախված է լինելու միջին գծից, որը, սկզբունքորեն, լավ համատեղում է և վերահսկում է գնդակը: Այդ թիմին, հաշվի առնելով նրանց վերջին դրական արդյունքները, պետք է լուրջ վերաբերվել», մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը Լուչեսկուի խոսքերը:

Նա նշեց, որ «Մետալուրգը» հոյակապ անցկացրեց վերջին խաղերը և հասել է լավ արդյունքների, դա լոկալ դերբի է, այդ պատճառով խաղը կլինի բավականին կոշտ: