Նիկոլայ Մադոյանի համերգով նշվեց Ուսանողների միջազգային օրը

Նիկոլայ Մադոյանի համերգով նշվեց Ուսանողների միջազգային օրը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչեցին Սյուիտներ «Սպարտակ» բալետից, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, ջութակ) և Ալեքսանդր Հարությունյանի Տոնական նախերգանքը։

Համերգին ներկա էին մեծանուն կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանը և Ալեքսանդր Հարությունյանը, ում երիտասարդները ողջունեցին հոտնկայս ծափահարություններով։

Նշենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Երիտասարդների համաշխարհային և Ուսանողների միջազգային տոների առթիվ անցկացվող համերգների շարքը կամփոփվի նոյեմբերի 20-ին։ Այդ օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հեղինակային երգի երեկո։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---