Դաշնակցությունը դեմ է 2012թ. պետբյուջեի նախագծին, սակայն, կողմ է հարկային փաթեթին

Դաշնակցությունը դեմ է 2012թ. պետբյուջեի նախագծին, սակայն, կողմ է հարկային փաթեթին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀՅ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու 2012թ. պետբյուջեի նախագծին, սակայն, միևնույն ժամանակ, կողմ է կառավարության առաջարկած հարկային փոփոխությունների փաթեթին: «Մենք դեմ ենք բյուջեի նախագծին, քանի որ այս բյուջեն ոչ միայն չի պատասխանում երկրի առջև ծառացած մարտահրավերներին, այլ նաև առաջարկում է մեր տնտեսությանն ու քաղաքացիներին անընդունելի սոցիալական քաղաքականություն»,-լրագրողներին է հայտարարել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա մասնավորապես, նշել է, որ կառավարությունը հրաժարավել է ՀՅԴ առաջարկած նվազագույն աշխատավարձի բարձրացումից: «Կառավարությունը չկարողացավ ապացուցել, որ մեր ծրագիրն անիրատեսական է»,-ասել է Մինասյանը: Պատգամավորն ընդգծել է նաև, որ «Հայաստանում չպետք է լինի նվազագույն կենսամակարդակի ցուցանիշից ցածր աշխատավարձ»:

Ինչ վերաբերում է հարկային փաթեթին, ապա պատգամավորը նշել է, որ կառավարությունը փաթեթում ընդգրկել է ՀՅԴ առաջարկներից շատերը: Նա հավելել է, որ ՀՅԴ-ն այլ առաջարներ ևս ներկայացրել է, սկսած հարկադրման պրոգրեսիվ համակարգից մինչև «ճոխության» տարբեր տեսակի հարկեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---