18 նոյեմբերի 2011 - 14:01 AMT
60 ուղևորներով մարդատար ավտոբուսը թաղվել է ձյան մեջ

Նոյեմբերի 18-ին, ժամը 03.07-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ-Աշոցք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թաղվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել «Աշոցքի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները (տեխնիկայով), որոնց կողմից կատարվել են ճանապարհի մաքրման և աղալցման աշխատանքներ. ճանապարհը երթևեկելի է: Դեպքի վայրում են գտնվել Աշոցքի ոստիկանության բաժնի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Գյումրի քաղաքից դեպքի վայր մեկնած ավտոբուսով ուղևորները` մոտ 60 քաղաքացի, տեղափոխվում են Երևան քաղաք: